Օրհնում եմ բալես, մայրական սիրով,
Թող ոտքդ երբեք քարին դեմ չառնի...
Օրհնում եմ բալես, իմ սրտի կտոր,
Իմ հոգու շունչ ու ինձ թև տվող...
Թող ոտքդ երբեք քարին դեմ չառնի,
Ու ոչ մի ցավ` անմեղ սրտիդ չկպչի...
Ամեն մի քայլդ լինի լույս ֊ ճամփա,
Որ տանի դեպի երազանքներիդ պարտեզ,
Ուր ծաղկում է միայն բարությունն ու սերը,
Ուր ամեն առավոտ` շողում է արևը...
Ես քո կողքին եմ... ուր էլ որ լինեմ,
Իմ սերը` պահապան քեզ` չարից, վտանգից...
Ու եթե տագնապ ապրես դու մի պահ,
Իմ աղոթքը լինի քեզ` հրեշտակապահ...
Թող կյանքդ լինի ուրախ երգի պես,
Անսահման սիրով հույսի պատմություն,
Որտեղ ամեն օր նոր լույս է բացվում,
Ու չի մարի... երբե՜ք ջահը քո հոգում...
Իմաստուն եղիր, բարի ու ներող,
Միշտ սիրիր կյանքը, մարդկանց... Արարչին