Qez hamar / Cover by: Gevorg Mkrtchyan / Armen Movsisyan
Գևորգ Մկրտչյան - Քեզ համար
Music & Lyrics: Melo
Arrangement: Karen Avikyan
Original Version:
https://youtu.be/jzMms5aOSAg
Instagram:
http://bit.ly/2nj1NFc
Facebook:
http://bit.ly/2AmKVQN
Րոպե առաջ իրար գտան սրտերը մեր
այս օրը տոն է
նոր շունչ առած մենք ճախրեցինք ամպերն ի վեր
այսօր այդ օրն է
որ քեզ ասեմ
ողջ իմ կյանքում այս օրվան
երազել ու սպասել եմ երկար
ու դու եկար և ամեն ինչ դարձավ առաջվա պես
կարծես այսօր ամբողջ աշխարհը մերն է
և այս պահի մեծ մեղավորը սերն է
կյանք իմ միակ
քեզ պիտի գրկեմ ամբողջ մի կյանք
Քեզ համար ամեն ինչի պատրաստ եմ
լույս ու կրակ կյանք իմ միակ
հավատա որ առանց քեզ կիսատ եմ
դու իմ երկինք իմ արեգակ
Այսօր հանկարծ դարձար օրվա խորհուրդը իմ
այս օրը մերն է
ամբողջ սրտով ես շնորհակալ եմ իմ բախտին
որ կյանքը մերն է
ու մեզ համար դեռ չկա ավելի կարևոր
քան խոսքերը այս բոլոր
որ քեզ պիտի ողջ իմ կյանքում ասեմ ես ամեն օր
ամբողջ սրտով արդեն ասել եմ քոնն եմ
երդվում եմ ողջ կյանքիդ ամեն մի օրն եմ
կյանք իմ միակ
քեզ պիտի գրկեմ ամբողջ իմ կյանք
Քեզ համար ամեն ինչի պատրաստ եմ
լույս ու կրակ կյանք իմ միակ
հավատա որ առանց քեզ կիսատ եմ
դու իմ երկինք իմ արեգակ