23․09․2013-ի հերթական ավագանու նիստին օրակարգից դուրս ավագանու անդամ Արթուր Վարդանյանի կողմից առաջ քաշվեց խաղահրապարակների խնդիրը: Վերջինս նախ ներկայացրեց «Աշխատանք և Արժանապատվություն» քաղաքացիական նախաձեռնության կողմից քաղաքի տարբեր թաղամասերում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Իր խոսքում նշեց նաև բնակիչների և մասնավոր սեկտորի պատրաստակամության մասին՝ ակնկալելով օգնություն քաղաքապետարանից: