Սիրահարների այգում մեծ տոն է, ընթանում է 2-րդ Համայնքային փառատոնը, որին ներկայացված էին 43 համայնքներ՝ իրենց ավանդույթներով, արվեստով և մշակույթով:
Միջոցառումը կազմակերպվել էր Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից:
Փառատոնի նպատակն էր զարգացնել մասնակից համայնքների ներկայանալու կարողություններն ու հմտությունները, օգնել նրանց գնահատելու իրենց մրցակցային առավելությունները և հետագայում մշակել իրենց համայնքների զարգացման կենսունակ ռազմավարական ծրագրերը: