Օրերս Նոյեմբերյանի մշակույթի տանը ցուցադրվեց «Ուղղագրության կանոնները» փաստագրական ֆիլմը, որի հերոսները Տավուշի մարզի սահմանագոտու բնակիչներն են: Ֆիլմի ցուցադրումից հետո կայացավ քննարկում, որը վերաբերում էր հայ-ադրբեջանական հարաբերություններին: Կգա՟ արդյոք ժամանակ, որ հայերն ու ադրբեջանցիները կլինեն բարի դրացիներ, թե «թուրքը թուրք է մնում»` նման հարցեր էին արծարծվում մշակույթի տանը ծավալված մտքերի փոխանակության ժամանակ: Վավերագրական այդ կինոնկարը ցուցադրվել է նաեւ «Քամուտ» հեռուստաընկերությամբ: