Ավարտվեց 3x3 բասկետբոլի 2005֊2015 թթ. ծնված պատանիների առաջնությունը։ Բոլոր տարիքային խմբերի հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին մեր թիմի մարզիչ Արթուր Խաժակյանի կողմից տրամադրված մեդալներով ու պատվոգրերով, մրցավարները՝ շնորհակալագրերով, իսկ լավագույն խաղացողները (MVP)՝ Վանաձորի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Գուրգեն Արսենյանի կողմից տրամադրված հուշանվերներով։