Արշակ Սեմիրջյան16 марта в 16:50 · Սիրով նվիրում են լավագույն ընկերոջս՝ Գեղեցիկ ՍարգսյանինԳՈՒՅՆԵՐ
Վարարող ջրի գույնն եմ վերցրել,
Որ ներկեմ կյանքը գույնով խելագար,
Ամեն անցորդի հոգին եմ ջրել,
Որ հոգու գառը դառնա վազող գայլ:Ծաղկի թագուհու կարմիրն եմ շնչում,
Եվ համբուրում եմ գույնով կրակի,
Փոթորկի նման գիշերում ճչում,
Արթնացնում մեռած կաթիլը կրքի:Առյուծի դեղին մորթին եմ հագել,
Ու մռնչալով վազում աշխարհում,
Այն հոգիների դռներն եմ թակել,
Ովքեր վախից են թաքնված լռում:Հագել եմ նաև թիկնոցը մթի,
Եվ չղջիկներին ընկեր եմ դարձել,
Դարձել եմ մրրիկ ու քնած խղճի՝
Հոգին ավերող քամիներ սանձել:Ծառերի կանաչ գույներն եմ հագել,
Ու փռվել ամեն անցորդի ճամփին,
Մոլախոտներն եմ կյանքում հավաքել,
Հոգու թրթիռով տրվել կանա