«Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնն իր ութերորդ տարեդարձի կապակցությամբ հրավիրում է բոլոր հետաքրքրվածներին հունիսի 11-ից հուլիսի 5-ը մասնակցելու ԱՆՎՃԱՐ միջոցառումների շարքին. 1. Հունիսի 11-ին ժ.11:30 - Կենտրոնի Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում՝ «Կառուցողական երկխոսություն» թեմայով հանդիպում հոգեբան-հոգեթերապևտ Մարիաննա Աբովյանի հետ: 2. Հունիսի 12-ին ժ.14:30-17:30 - «Բալինտյան խմբի աշխատանքի գործնական ներկայացում», Վարող. միջազգային ստանդարտներով վերապատրաստված խմբավար-հոգեբան Արմինե Ավագյան: Հրավիրում ենք «մարդ-մարդ» համակարգում աշխատող մասնագետներին: 3. Հունիսի 12-ին ժ. 18:00-21:00 - «Իմ կյանքի սցենարը» թեմայով գործնական աշխատանք հեքիաթաթերապիայի մեթոդով, որը կվարի հոգեբան-հոգեթերապևտ Արմին