ԱՐԱՐԱՏ
Նա ծնունդ է առել լեգենդից,
Լեգենդներ է ծնում մինչ հիմա,
Լեգենդար ժեռակող ծերպերին
Ծվարել է Ոգին հայկական:
***
Սառեցին քուլաներն ամպերի,
Պարեցին, սուրացին քամու հետ,
Մոտեցան, գրկեցին աստղերին
Ու մտան լուսնափայլ վիհի մեջ:
Պտտվեց Երկրագուդը հուզված,
Հազար դավ մոգոնեց ինքն իր դեմ,
Խենթացավ, տեղ ու դեր մոռացա՜վ
Ու խառնեց արևմուտք-արևելք:
Տարեմուտը տեղում դոփդփեց,
Չգիտեր՝ երկարի՞, կարճանա՞,
Աննկա՜տ, բայց մի բան էր փոխվել,
Կարևո՜ր ինչ-որ բան՝ էլ չկա՛ր:
Լուսատուն մոլորվել էր ճամփին,
Չէր բացվում արշալույսը չքնաղ,
Տխրաձայն, հուսախեղդ մի սրինգ
Լեռան տակ լացացրեց մի նվագ:
Զայրացավ, երերաց Լեռը սեգ,
Մշուշները ցրեց կասկածի,
Ու ծխա՜ց, ու Ոգով անվեհեր
Քուն-թմբիր թոթափեց փեշերից:
***
Նա ծնունդ է առե