ԻՆՉՈՒ ՉԱԶԱՏԱԳՐՎԵՑ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ Գեներալ Սարգիս Մարտիրոսյանի խոստովանությունը -Ես պետք է գրավեի Արևմտյան Հայաստանը,- ասաց գեներալ Մարտիրոսյանը: Ես նայեցի նրա աչքերի մեջ: Գեներալը չէր կատակում: -Ինչպես թե «Ես պետք է ազատագրեի Արևմտյան Հայաստանը»: Եթե Արևմտյան Հայաստանն ազատագրելն այդքան հեշտ լիներ, հիմա վաղուց ազատագրված կլիներ: -Ինձ հրաման էր տրված ազատագրել Արևմտյան Հայաստանը,- կրկնեց գեներալը: Ես տեղս չէի գտնում: Գիտեի որ գեներալը ճիշտ է ասում, բայց նրա հայտնած տեղեկությունն այնքան անսպաելի և ցնցող էր, որ մի պահ իմ շունչը կտրվեց: Գեներալը լուռ նայում էր ինձ և մեղմ ժպտում: Մի քիչ լռելուց հետո նա շարունակեց. -Հայրենական պատերազմն ավարտվելուց հետո Ստալինը որոշել էր գրավել Արևմտյան Հայաս