Фотография от Bari Gortser Բարի Գործեր

Bari Gortser Բարի Գործեր

Последний визит: 7 апр 2020
Фотография от Bari Gortser Բարի Գործեր
Фотография "👉Շարունակելով ներկայացնել Վանաձոր քաղաքի մեր մասնակիցներին, այս անգամ կխոսենք Ժաննա Պետունցի մասին։
Ժաննան 1997-2019 թվականներին աշխատել է Վանաձորի թիվ 31 մանկապարտեզում՝ որպես դաստիարակ։ Աշխատանքի երկար տարիների ընթացքում ցուցաբերել է հոգատար վերաբերմունք իր սաների նկատմամբ՝ այդպիսով կրթելով և դաստիարակելով հարյուրավոր երեխաների։ Լավ աշխատանքի և հոգատարության շնորհիվ Ժաննան 2019 թվականից նշանակվել է Վանաձորի թիվ 28 մանկապարտեզի տնօրեն։
✅Մեր նախագծի շրջանակներում հաղթելով՝ իրականացրեց գեղեցիկ նախագիծ նույն մանկապարտեզում։ Մաղթում ենք բազմաթիվ հաջողություններ և եռանդուն գործունեություն հետագայում ևս նման հոգատար նախագծեր իրականացնելու և սերունդներ կրթելու համար, չէ որ, ինչպես նշում է Ժաննան, նա շատ է սիրում իր ընտրած ուղին։
#բարիմարդիկ #բարիգործեր #շարունակելի"
Фотография "📌 Այսօր էլ հասանք Վանաձոր և կներկայացնենք Lilia Abrahamyan-ին <3
Շուրջ 5 տարի է, ինչ Լիլիան զբաղվում է Լոռու մարզի սոցիալական խնդիրների լուծմամբ։ Համագործակցում է տարբեր անհատների և կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ հանդիսանում է ամերիկյան Aid Beyond Borders բարեգործական կազմակերպության ներկայացուցիչը Լոռու մարզում։ 👉 2016 թվականին հիմնել է «ԱմենաՄամա» վանաձորցի մայրիկների ակումբը, որը համախմբել է ոչ միայն Վանաձորի, այլ արդեն նաև ամբողջ Լոռու մարզի մայրիկներին։
Այդ ամենի հետ մեկտեղ Լիլիան անընդհատ փնտրում և գտնում է տարբեր ծրագրեր և հովանավորներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի քաղաքի և մարզի կրթական օջախները կարգի բերել։ Մասնավորապես՝ մեր նախագծի շնորհիվ կահավորվեց թիվ 8 մանկապարտեզը։ 2019 թվականի օգոստոսից Լիլիան նաև եղել է Վանաձորի մանկատան տնօրենը, որը, ցավոք, կարճ տևեց, քանի որ մանկատունը լուծարվեց։
Եվ ինչպես նշում է Լիլիան՝
«Ես պարզապես սիրում եմ իմ քաղաքը, իմ մարզը, պաշտում եմ երեխաներին ու գտնում եմ, որ եթե ես կարող եմ փոխել թեկուզ 1 երեխայի կյանք, ուրեմն պարտավոր եմ դա անել, որովհետև յուրաքանչյո"
Фотография "Մեր հերթական բարի մասնակիցը Tatevik Stepanyan ն է։ Տաթևը «Քայլ Առաջ» հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Տարիներ շարունակ հասարակական կազմակերպության շրջանակներում և դրանից դուրս նա տարբեր նախաձեռնություններ է իրականացնում հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական ներառման, գիտելիքների ձեռք բերման համար։
Մեր ծրագրի շրջանակներում «Ձեռք Ձեռքի» կենտրոնում բացվեց ներառական մարզասրահ, որը հրաշալի միջոց է երեխաների ներառման համար, քանի որ մարզասրահում վերբալ շփման անհրաժեշտությունը քիչ է, այլ ավելի առաջնային տեղ է տրվում երեխաների ֆիզիկական ակտիվությանը։
#բարիգործեր #բարիմարդիկ #շարունակելի"
Фотография от Bari Gortser Բարի Գործեր
Фильтр
  • Класс
На этом пока всё
Войдите в ОК, чтобы посмотреть всю ленту

81