Ոնց ասում են` անցած լինի: Ինչ զգացել ու հասկացել ենք: Ինչ ստացել ու կորցրել ենք: Ինչ ստեղծել ու կործանել ենք: Անցած լինի: Ոնց անցնում են մարդիկ հիմա իրար կողքով` շատ անտարբեր, օտարի պես, անզգայացած:
Թող մի օր էլ աղմուկի մեջ քեզ հարազատ մեկի ձայնից հոգիդ շրջվի` մարմնով մնաս դու քարացած: Որ հասկանաս ոնց են թողնում սիրելիին, երբ սիրում են: Ոնց են փոխում այն քաղաքը, որ սրտում է: Ոնց են մեռնում ու ապրում են այդպես երկար: Ոնց են իրենք իրենց զսպում, որ անցյալը չգա ներկա:
Ոնց ասում են` անցած լինի: Մի օրվա պես էլի կանցնի քանի տարի: Ու ինչ զգացել ու ստացել ես, ում սիրել ու մոռացել ես, ինչ տվել ու պահանջել ես էլի կասես` անցած լինի:
Բայց չի անցնի մի վայրկյանում մոռացումը, որ ավելի հիշաչար է, քան կ