Ուզում եմ շնչել..... Բայց լիաթոք միայն ԱՅՆՏԵՂ եմ շնչում։
Ուզում եմ շնչել, համն ու հոտը մեջս պահել, չարտաշնչել, որ մի գրամ անգամ չպակասի։
Արցախում տարվա բոլոր եղանակները յուրահատուկ են, անկրկնելի։
Սիրում եմ երբ այն մշուշի մեջ է։ Ոնց որ հետդ պահմտոցի խաղա։ Չես տեսնում, բայց զգում ես։ Ուրցի հոտն ու վառվեղ փայտի ճտճտոցը հուշում են, որ դու տանն ես։
Սիրում եմ, երբ «անտաղանդ» աքլորի ձայնը արթնացնում է խորը քնից, և միայն ծիտիկների ծլվլոցն է մեղմացնում ջղայնությույնս։
Գարուն.....Ինչքան եմ սիրում, երբ հյուր ես գալիս քո հավատով, լավատեսությամբ, թարմությամբ ու կանաչ գույնի հոտով։ Հա, հենց կանաչ հոտ ունի գարունը։ Երբ գետակի զրնգուն երգի տակ ժանգյալավ հացս օտում ու ապուն քաշած կինին խմում։ Բայց գինո