Жизнь как триугольник, нет как тупой квадрат: ты бежишь за ним, а он глупо бежит за другой, а кто то другой настырно бежит за тобой. Так и не понятно, кого выбрать, того кого ты любишь или того кто тебя любит???
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու, Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար, Թե իմանար մեզ ինչից է զրկում, Առավոտն ինքն էլ երևի չգար։ Մենք մեզ իրար մեջ որոնում էինք, Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու, Աստղերից կախված օրորվում էինք… Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, Ուզում եմ անուշ փայփայել մեկին։ Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, Ծաղիկներն այնպես նազով են փակվում. — Շուրջըս վառված է մի անուշ տագնապ, Մի նոր հուզում է սիրտըս մրրկում... Անտես զանգերի կարկաչն եմ լսում, Ւմ բացված սրտում հնչում է մի երգ. —Կարծես թե մեկը ինձ է երազում, Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...