«Հոտն անհովիվ՝ մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալիքներ հախուռն կհուզեն ի խորս մեր հալածական և ողբերգալի կենաց ծովում։ Անմիտ որսորդներ բոլորած, միամիտ ձկներ ցանցած, մթնոլորտը թույն կտեղա, բուժիչ ուժ չկա. ավերած։ Սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն. անտարբերություն, օտարամոլություն ու ցեխոտ սրտեր մյուս կողմեն։ Ու՞ր է մեր խոհական Խորենացին։ Թողել է արունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերուն սիրտ ու հոգին, միտքն ու գործը. սիրտս բլած է»։