«Մի՞թե խավարի մեջ կճանաչվեն քո հրաշքները, և արդարությունը՝ մոռացության երկրում» (Սաղմոս 88.12)։շ
Վախն ու անվստահությունը մարդու գոյության անբաժան ուղեկիցներն են։ Դու կարող ես ժխտել, համարելով դրանք ամաչկոտություն ու թուլություն, սակայն հենց մեզանում թաքնված վախն ու անվստահությունն են երբեմն ագրեսիվ վարքի ու բռնության պատճառ դառնում։ Երբ երեխան սեր ու ջերմություն չի ստանում ու իրեն ապահով չի զգում, սկսում է գոյություն չունեցող մղձավանջներ հորինել։ Նա մեծանում է՝ ենթադրելով, թե բոլոր մարդիկ սպառնալիք են իր համար, ինչի արդյունքում էլ սկսում է վախի զգացումով նայել աշխարհին։ Նա մեծանում և հասուն տարիքում իրեն նույն դժբախտն է զգում։ Բարկանում է մարդկանց վրա, վիրավորում է