Էլ չեմ ուզում կյանքից վառ գույներ, ջերմություն, էլ չեմ ակնկալում նոր ելուստներ:Երբ կարծում ես, թե արցունքները կորցրել ու մոռացել են քո հասցեն, հանկարծ այնքան մեծ հոսքով է այն դուռդ թակում, որ իր հետ սրբում է շուրթերիդ վրա հազիվ շողացող ժպիտդ:Այդ ժամանակ, երբ ամենից շատն ես օգնության ու արցունքներդ սրբողի կարիքն զգում, հասկանում ես, որ մենակ ես, ու կուլ ես տալիս այն կաթիլ առ կաթիլ:Քեզ թվում է, թե ուժեղ ես, թե կյանքի արհավիրքներից ծնկի գալով, ծնկներիդ հասցված վերքերի սպիները այսուհետ ցավն ավելի մեղմ են ընդունելու, բայց սխալվում ես,նրանք ավելի ուժգին են դաղվում ու արյունոտվում , երբ կրկին են գետնին զարնվում...