Դու մի տխրի, անուշ մամա,
Կյանքը հո միշտ սենց չի մնա,
Մի քիչ սպասի՝ լավ օր կգա,
Աստծո ուժը չի հեռանա,
Հաջողության պահն էլ կգա,
Ու մեզանից չի հեռանա:
Անհոգ կյանքի շունչը կզգաս,
Զավակներիդ հետ կմնաս,
Հպարտության առիթ կզգաս,
Թոռնիկներով կուրախանաս:
Դու մի խամրի, հրաշք մամա,
Կյանքում դեռ շատ ճանապարհ կա,
Անակնկալ պահեր կգան,
Դու ինքդ էլ չես հավատա:
Որդիդ նոր կյանք կվերսկսի,
Արևը ջերմ կտաքացնի,
Սրտումդ նոր հուր կվառվի,
Երջանկության ճիչ կառկայծի:
Դու մի լացի, իմ սուրբ մամա,
Արցունքներդ էլ կվերանա,
Հավերժ ժպտալ կսովորես,
Արցունքներդ էլ կկորցնես:
Դու միշտ ժպտա, բարի մամա,
Չէ՞ որ այն մեզ նոր կյանք կտա...
Չէ՞ որ քեզնով ենք մենք ապրում,
Քեզնով կյանքը իմաստ ստանում,
Քեզնով բարձր գլխով քայլում,
Միայն քեզն