Զգուշացում !
Խնդրում ենք չներբեռնել ,
չկրկնօրինակել այս ալիքի նյութերը ,
թե չէ առանց զգուշացման կհեռացվեն ձեր ալիքներից ։
Խոսք. երաժշտություն Միլազիմ Ռասոյան
Գործիքավորում և կատարում Արմեն Աթանեսյան
Տեսահոլովակի ձևավորում Ռոման Աստոյան
1.Երկինք-երկի՛ր, արարածնե՛ր, լու՛ռ կացեք,
Ճշմարտության խոսքին դուք ականջ դրեք,
Իմ այս խոսքը սիրող Աստծո մասին է,
Իմացեք, թե ո՞վ է նա, ինչպիսի՞ն է:
2.Միակն է նա` կա ճշմարիտ մեկ Աստված,
Հայրը, Որդին և Սուրբ Հոգին մեկացած,
Տիեզերքում նրա նման սուրբ չկա,
Թագավորաց-Թագավոր է և մի՛շտ կա:
3.Սկզբում էր Գոյը և Գոյն Աստված է,
Ամեն գոյերն նրանով են գոյացել,
Նրանով են ապրելու ուժ ձեռք բերում
Եւ նրանով իրենց վախճանը գտնում:
4.Նա հոգի է և ինքնագո, իմաստուն,
Հավիտենից անփոփոխ է և գիտուն,
Ողջ տիեզերք նա ստեղծեց վեց օրում,
Երկինք-երկիր և ինչոր կա նրանցում:
5.Ամենուրեք է Աստված, ամենազոր,
Իր ստեղծածներին հսկում է ամեն օր,
Իր սուրբերի սրտում և հոգում է նա,
Ամեն ստեղծված էակի հետ է նա: