ԱՆԳՈւԹ ԱՇԽԱՐՀ
Ինչու՞ շուտ պառակտվեցիր, անգութ աշխարհ,
Խառնվեց երկիրը,մարդկանց զարկեցիր քարեքար,
Դաժան դահիճ ու արյունարբու ոսոխ դարձրիր,
Իրար հոշոտում են մարդիկ,անիրավ աշխարհ:
Գյուղ_ քաղաքներ դարձան հողին հավասար,
Դու զուսպ ու լուռ ես,չես անում ոչ մի ճար,
Եղբայր ազգերն են արդեն թշնամի դարձել,
Իրար են կոտորում, ով կռապաշտ աշխարհ:
Ջարդեցին խաչքարեր,տուն ու տաճարներ,
Խոցեցին սրտեր,պղծեցին հավատ ու սեր,
Կույր աշխարհ, երկիրը դարձավ հուշ գերեզման,
Չգթացիր ցավն ու վիշտը, չհասար օգնության:
Սթափվիր աշխարհ,խաղաղության դռները բաց,
Դարման տուր վերքին,բուժիր ցավերը մեր բաց,
Թող էլ չտեսնի իմ տանջված ազգը կսկիծ ու լաց,
Որ որդիքը արարեն հողը պապերից ժառանգած:
ԳՈՒՍԱՆ ԷԴԻԿ ԹԱՄԱՐՅԱՆ