Սիրելի Խանդոցիներ, ավետում ենք Ձեզ այն մասին, որ ի ուրախություն մեզ բոլորիս, պատրաստ է մեր գյուղի՝ «ԽԱՉԿԱՎԱՆՔ ԽԱՆԴՈ» հանդեսի հերթական 6-րդ համարը՝ «ԽԱՉԿԱՎԱՆՔ xando.am» անվանումով։ Անվանափոխությունը հիմնականում կապված է խմբագրական աշխատանքները նոր հարթակի՝ ինտերնետային կայք տեղափոխելու պատճառով։ Խմբագրական խորհուրդը ի սրտե շնորհավորում է «Մայրության և գեղեցկության» տոնի կապակցությամբ, և այս համարը նվիրում՝ ՍԻՐԵԼԻ և ԹԱՆԿԱԳԻՆ ՄԱՅՐԵՐԻՆ: