«Ու ամեն անգամ, երբ ես ուզում եմ դիմացինի հետ վարվել նույն կերպ՝ ոնց ինքը, բարությունն ու խիղճը միասին կապում են ձեռքերս ու ասում. «Թե կուզես՝ լացիր, Թե կուզես՝ ոռնա՜, Բայց մի՛ չարացիր»։,,,,, 🤔🤔
Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն: Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն՝ ինչը պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին: Խնդրում եմ քեզնից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները: