Արցունքներս այտերիս լու՜ռ կարոտ են նկարում,
Արցունքներս այսօր՝ իմ փոխարեն են խոսում,
Եթե հոգիս զգա, որ քո սերն եմ սիրելի՛ս,
Արցունքներս կճչան ուրախությամբ այտերիս։
Երազելով ապրեցի, իմ օրերը մթագնած,
Երազներս սնեցին՝ հույսերին իմ սպառված,
Եթե մի օր երազս՝ ժպտա ինձ կատարված,
Կհասկանամ սերս վեհ՝ Աստծուց օրհնանք է տրված։