Новые бесплатные стикеры подарки теперь и в Одноклассниках! Теперь и у вас появилась возможность делиться яркими эмоциями с помощью красочных картинок в сети Одноклассники абсолютно бесплатно!
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը շարունակում է համեմատել «Ռեալի» և «Բարսելոնայի» առաջատարներ Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։ Այս անգամ նա դա արել է «La Nación»-ին տված հարցազրույցում՝ հայտարարելով, որ Մեսսին գերազանցում է պորտուգալացուն։ -Չի կարելի համեմատել Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։ Իհարկե, Մեսսին ավելի լավն է։ Բացի այդ, նա իդեալական որդի կլիներ։ Ինձ դուր էր գալիս Մեսսիի հետ շփվելը, քանի որ նա լավ տղա է,-ասել է Բլատերը։