ԳԵՂԵՑԻԿ ՍԵՌԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐ
Գարո՜ւն է, ծաղկո՜ւնք, բերկրա՜նք ու հեքիա՜թ,
Տիկնա՜յք փափկասուն , լուսաշո՜ղ ագաթ,
Հոգուս խորանից ձեզ ոսկե ընծա,
Ձեր սիրտն ու հոգին թո՛ղ հավերժ ցնծա։
Քույրե՜ր, աղջինե՜ր՝ վե՜հ ու գեղանի՜,
Թո՛ղ Աստծո լույսը ձեզ վրա լինի,
Խավարն էլ անհետ կորչի ձեր ճամփից,
Ջերմ արեգակը ժպտա ձեզ վերից։
Համայն աշխարհում ծաղկած գարուններ,
Կյանքին շունչ տվող զուլալ առուներ,
Ձեր կողքին կյանքը դառնում է հեքիաթ,
Ամեն մի րոպեն ճախրող ակնթարթ։
Գեղեցիկ սեռի սուրբ պատվիրակներ, Դուք ընտանիքի քնքուշ հենակներ,
Թո՛ղ ձեր փխրուն սիրտն հավերժ բաբախի,
Սիրո առկայծող բույրով թաթախվի։
Ուժե՛ղ եք ու թո՛ւյլ, ճկվո՛ղ ու տոկո՛ւն,
Թո՛ղ ոչ մի խոր վերք չառնի ձեր հոգուն,
Հասնեք տարիքին ձեր խոր ծերության,
Ու տեսնեք արցուն