Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվով 7-րդ հեծանվային զբոսանքն է արել Երևանում, այդ մասին Տելեգրամում տեսանյութ զետեղել, գրել, որ որոշել էին 25 կիլոմետր քշել, սակայն քշել են 26 կիլոմետր։ 2020թվականի պատերազմի ավարտից անցել է 3 տարի և 8 ամիս, սակայն դեռ չեն հաշվել պատերազմում մեր զոհերի թիվը, նրանց ցանկը չի հրապարակվել,Նիկոլ Փաշինյանը զոհերի մասին խոսելիս ասել է՝ պլուս, մինուս 50, հայտնի չէ Ադրբեջանում գտնվող մեր գերիների ստույգ թիվը, դեռ շատ տղաների մասունքները հողին չեն հանձնվել,․ դիահերձարաններում են, Նիկոլ Փաշինյանը չի հաշվում, թե ինքը կռվով և առանց կռիվ Ադրբեջանին ինչքան տարածք է տվել Արցախում ու Հայաստանի սահմանամերձ տարածքներից, այդ թվում՝ Կիրանցից, սակայն հաշվում է հեծանվով իր անցած կիլ