ԼԱՀՄԱՋՈՒ
Վերցնել 1 շիշ մածուն, 1 կգ ալյուր, աղ, մի քիչ ջուր և հունցել ոչ պինդ խմոր: Պատրաստել ընկույզից մի քիչ մեծ գնդեր, բացել փոքր ափսեի չափ: Լցոնը բարակ շերտով տեղավորել բացված խմորի երեսին, դնել միջին տաքության ջեռոցը: Հենց կարմրեց, հանել: Մատուցել կիտրոնով:
Լցոն: 1 կգ ոչխարի ( կամ տավարի+ոչխարի դմակ) յուղոտ միսը անցկացնել մսաղացով, ավելացնել 4-5 գլուխ սոխ, սխտոր, 2 ճաշի գդալ տոմատի մածուկ,(կարելի է ավելացնել մի փոքր ջուր որ խմորի վրա հնարավոր լինի բարակ քսել) 1 կապ կտրատած կանաչի(մաղադանոս, համեմ կամ խառը--որը կցանկանաք),կես թեյի գդալ սև պղպեղ: