Ներիր սիրելիս Քեզ ցավ պատճառող բառերիս համար և սիրո համար Որ մղել են ինձ անվերջ խենթության Ներիր սիրելիս, Որ քեզ սիրելով պաշտել եմ նաև Բարձրացրել եմ քեզ սրբության գահին Խղճի, բարության ու արդարության Աստված եմ կարծել Եվ չեմ ընդունել, որ դու կարող ես հանկարծ սխալվել: Ներիր սիրելիս Եվ այս մենության և այս տխրության և անվերջ տանջող կարոտի համար Ներիր սիրելիս...!!