Սրտիս ձեռքը քեզ տամ,Հայրենիք`
Ծորացող արյունդ աչքս լվա,
Մկրտության նոր ձև հնարեՄ,
Ոլան վիզը ծուռ չմնա,
Աղը աղոթած չի լիզելու,
Կոպը փակ մորթողին կսպասե,
Արյունով ճակատին խաչ չեն հանելու.
Երեխան արյունից կվախե՜...
Կռունկդ էլ մոռացվեց,իմ Սկիզբ,
Եռաբլուրում Բազեներ չքանակվող...
Հայրենի՜ք,դարձած ԲԱՌ`Հայաստան,
Անդրոշի ու անկնունքի բերանում...
...այլաբառ,այլանուն,այլ ԵՎ այլ,
Սանդղակ է զուտ հավասարման,
Ինձ դարերն ուրիշ են ասել.
ՀԱՅԱՍՏԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ,ՀԱՅԱՍՏԱՆ...
Երկար է,գիտեմ,գուցե,
Հանիրավ կանչս բոլորի
Իմ մասնատ,տնքացող,իմ տուն,
Բզկտված իմ հույս ՀԱՅՐԵՆԻ...