Եղի'ր հպարտ, գոյությունդ քարշ տալու համար մի' սողա, մի' ստորանա, մի' ստիր, ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց:
Մարդը լուսով` մթության, երջանկության մեջ` թշվառության, լիության մեջ` տառապանքների մասին հազվադեպ է մտածում և ընդհակառակը. միշտ մտածում է մթության մեջ` լույսի, թշվառության մեջ` երջանկության, աղքատության մեջ` լիության մասին: