Հանրահայտ մոդել Ստելլա Մաքսուելը` Երեւանում (լուսանկարներ), Ռուսական VOGUE-ն հրապարակել է հոկտեմբերյան համարի անոնսը: Ամսագրի շապիկին Victoria's Secrets-ի հանրահայտ մոդել Ստելլա Մաքսուելն ...
Ուսումնական կենտրոնի ստեղծման գաղափարը ծնվել է դժվարին ժամանակաշրջանում: 2001-2002 թթ. մեր երկիրը դեռևս չէր ապաքինվել տնտեսական ճգնաժամի արհավիրքներից, հաղթահարված չէին անկայունությունն ու մարդկանց անվստահությունն ապագայի նկատմամբ: Աշխատատեղ ստեղծելու ցանկացած փորձ խիստ ռիսկային էր, քանի որ հնարավոր չէր ռացիոնալ կանխատեսումներ անել գոնե երեք-չորս տարվա ժամանակահատվածի համար: Այդ պայմաններում շատ գործարարների ուղղակի խելահեղություն կարող էր թվալ ներդրումն այնպիսի ոլորտում, ինչպիսին արհեստների ուսուցման կենտրոնի հիմնումն է, որի գործունեության շահութաբերությանը միանգամայն օրինաչափորեն կարելի է սպասել տասնամյակներով: Սակայն մենք վստահ էինք, որ մեր նախաձեռնությունը կպսակվի հաջողությամբ: Վստահ