Երկինքն էր՝ ողբում, բայց հայը լուռ էր,չէր ժպտում ազգը,սրտում մրմուռ էր։Երկինքն էր լացում,ցավից անզոր էր,իսկ հայի աչքը դեռևս չոր էր։Վե՛ր կաց մի պահ դու,նայի՛ր ֆիդային,տես ո՞նց ուրացան քո սնած հային։Սրբություն չկա՝վաճառվեց գնաց,քո կերտած հողից ոչինչ չմնաց։Մեր ազգի ցավը շատ է խորացել,բազում հարվածից անտարբել դարձել։Անսիրտ սրտերը սիրեցին անցան,այդպես էլ սիրո գինը չիմացան։Հեռվում հայերի արյուն է հոսում,իսկ այստեղ մարդիկ փողից են խոսում։Մեկը կուլ գնաց հանկարծ իր կամքին և փորձեց վերջ տալ իր թշվառ կյանքին,իսկ հիվանդն անվերջ կյանք էր երազում,սակայն անգամ կյանք նրան չէր հասնում։Մի փոքրիկ՝ ցավից ողբում էր անվերջ,շատ վաղուց էր նա սուր ցավերի մեջ։խնդրում էր մորը որ փրկի մահից,արդեն անզոր էր տանջող այդ ցա