Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք: Հ. Սահյան
Հիացմունքով և անասելի հպարտությամբ ասում եմ, որ ինձ համար աշխարհը սկսվում է իմ գյուղից....
Սիրտս գյուղի ժամացույցով է աշխատում. մի՛ զարմացեք՝ ցերեկն արևին եմ նայում, գիշերը՝ լուսնին, ու դա ուրիշ կենսառիթմ է:
Այստեղ ամեն ինչ ուրիշ է օդը, ջուրը... Երևի մանկության աչքերով եմ նայում, դրանից է...
Գյուղում համն ու հոտն է ուրիշ՝ թե՛ կերած-խմածի, թե՛ խոսք ու զրույցի...
Պարզ է, որ իրար հետ բարբառով ենք խոսում, բառ-բառակապակցություններ ունենք, որ ամեն մեկը մի տեսություն արժե:
Գյուղում խոտերի մեջ պառկող, երկնքին նայող մանկությունն է ուրիշ, աստղեր