Ճամփաս բոբիկ անցա,
Տեսա փուշ ու քարեր,
Բազում հողմեր տեսա,
Տեսա հոգու ավեր։
Տեսա ցասում ու ցավ,
Մի պահ ես համրացա,
Դարձա վշտի մի սար,
Իսպառ չվերացա։
Երերացի մի պահ,
Չկորցրի ես ինձ,
Փորձություն ձեռք բերելով,
Դասեր առա կյանքից։
Մի պահ կանթեղվեցի,
Հույսիս մոմը դարձա,
Ես ինձ տաքացրեցի,
Երբեք չմոխրացա։
Աստծո պարգև տեսա,
Մանկան քաղցր ժպիտ,
Մի պահ գարունքվեցի,
Վերադարձրի ես ինձ․․․
Սվետա․․․