Ամեն օր մենք դեն ենք նետում բազմաթիվ սննդային մնացորդներ՝ չգիտակցելով, որ դրանք իրականում կարող են բուժել տարբեր հիվանդություններ։ Ներկայացնում ենք սննդային կեղեւների բնական ու հզոր օգտակար հատկությունները:
Կարտոֆիլի կճեպ Կարտոֆիլի կճեպն օգտակար է բարձր ճնշման դեպքում։ Դրանք լավ լվանում են, վրան եռման ջուր լցնում, 10 րոպե եփում, թողնում՝ սառչի, ապա օրվա մեջ 4 անգամ երկու թեյի գդալ խմում են՝ ուտելուց առաջ։ Թութքի դեպքում՝ 3-5 լիտր տարողությամբ կաթսայի մեջ լցնել կարտոֆիլի կճեպները, ջուր լցնել վրան, եռացնել։ Ապա լցնել այդ ամենը գիշերանոթի վրա եւ նսել դրա վրա 10-20 րոպե՝ «ինհալացիա» ընդունելով։ Բրոնխիտի դեպքում՝ Կարտոֆիլի կճեպները եռացնում են 10-15 րո