Պատուհանից իմ բացված՝
Խուստուփ սարն է երևում,
Կարծես ձեռքը ինձ պարզած՝
Ժպտում է ու բարևում։
Սա դրախտ է իրական,
Որ սարերի սար արքան՝
Կանաչի մեջ թաթախված,
Վեհ կանգնած է իմ դիմաց։
Սա հրաշք է իսկական,
Վեհ խոհացող այս հսկան՝
Երկնքի պարզ կապուտում
Արևին է համբուրում։
Հետո կարծես զայրացած՝
Ամպ է նետում դեպի ցած,
Ու ամպերից փշրված՝
Սիրուն ուլունք է շարում։
Սա պոռթկում է բնական,
Աստվածային արեղծված,
Ու այսպիսի տեսարան
Չկա ոչ մի նկարում։
Պատուհանից իմ բացված՝
Խուստուփ սարն է երևում,
Նրա տեսքից հմայված՝
Նայում եմ ու վայելում։