Ես գիտեմ ինչ է սերը …Սերը ստիպում է քեզ ապրել, ապրել իրական կյանքում, որը այդ պահին ոչնչով չի տարբերվում հեքիաթից: Երբ ապրում ես միայն նրանով, անվերջ հեռախոսազանգեր ու հաղորդագրություններ: Առանց նրա մեկ րոպեն անգամ ժամ է թվում: Ամբողջ աշխարհը քեզ համար սկսվում և ավարտվում է նրա մեջ: Դա ամբողջ օրը քո դեմքից անպակաս ժպիտն է, որը ցանկացած բառերից լավ է «պատմում» քո երջանկության մասին: Սերը քեզ թևեր տվող և աշխարհը գունավորող միակ զգացմունքն է, որը ապրելով քո սրտում` քեզ երջանիկ է դարձնում