Կապույտ Այս տիպի մարդիկ հիմնականում համբերատար են, համառ և անչափ հանդուժող: Նոր գործ սկսել և ձեռքը թափ տալ ու ասել, որ ոչինչ չի ստացվելու, այս տեսակների համար չէ : Նրանք քայլ առ քայլ գնալու են դեպի իրենց առջև դրված նպատակը , մինչև որ հասնեն դրան և շնորհիվ այդ բնավորության գծի նրանք լավ առաջնորդներ և հռետորներ են: Նրանց տեսակետից կյանքը հաջողված է այն ժամանակ, երբ ամեն ինչ գնում է իրենց ծրագրած պլանով : Կայունության այս սիրահարները փորձում են հաստատակամ մնալ մեկ անգամ իրենց իսկ կողմից ընդունված կանոններին : Նրանք սիրում են հավատարիմ մնալ իրենց համար ընդունելի այդ բոլոր կարծրատիպերին ու սխեմաներին և չեն սիրում ամեն տեսակ նորամուծություններ: