Ամենօրյա Բաղադրատոմս
Վերցնում ենք օրը,այն մի լավ մաքրում նախանձից,ատելությունից,տխրությունից,ժլատությունից ու արհամարանքից:Ավելացնում ենք 3 մեծ գդալ լավատեսություն,մի մեծ բուռ հավատ,մի գդալ համբերություն,մի քանի հատիկ հանդուրժողականություն,և վերջապես մի պտղունց քաղաքավարություն բոլորի նկատմամբ:
Ստացված զանգվածին ավելացնում ենք ՍԵՐ:
Հիմա երբ այն պատրաստ է,զարդարում ենք բարության և ուշադրության տերևներով:
Մատուցել ամեն օր սիրտն ու հոգին ջերմացնող խոսքերի և ժպիտների ափսեով:
Բարի օր