«Ես ճառ խօսել չը գիտեմ. Ես զինուորական եմ, ենթակայ հրամաններին։ Բայց մի բան լաւ գիտեմ։ Եթէ այդպէս շարունակուի եւ մենք չը կռուենք թուրքերի դէմ, նրանք կը ոչնչացնեն բոլորին ամբողջ հայութիւնը։ Երկար մտածելու ժամանակ չը կայ։ Բոլորս մի մարդու պէս դէպի ճակատ»։ Ոգեւորութիւնը դառնում է աննկարագրելի։ Վրա հասաւ զօրավար Մովեսեանի հրամանը, ուղղուած զօրքին «Յառաջ դէպի ճակատ»։ Եւ կատարուեց հրաշքը։ Դեռ մեկ օր առաջ բարոյալքուած ժողովուրդը եւ զօրքը, մէկ մարդու պէս, նետուեցին առաջ, դէպի կռիւ… Կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի խոսքը՝ Ղարաքիլիսայի ճակատամարտից առաջ՝ Դիլիջանում:
Դու չպետք է ուրիշ սիրեցյալ ունենաս, որ միշտ նրան սիրես, նրան նվիրվես, նրան պաշտես: Քո սիրուհին Հայաստանն է: Նա շղթաների մեջ է: Դու պետք է փշրես այդ շղթաները և նրան ազատ արձակես։