Ես քեզ սիրել եմ, չեմ կարող ատել,
Ինձ պես սիրողը չգիտի ատել։
Ես քեզ սիրել եմ,չեմ կարող ստել,
Իսկական սերը չգիտի ստել։
Ես քեզ ներել եմ կարող ես ապրել,
Եթե կարող ես ինքդ քեզ ներել։
Բայց եթե նորից ինձ կկարոտես,
Կամ նոր սիրուդ հետ կհամեմատես,
Իմ հասցեն հիշել չհամարձակվե՛ս։
Ես քեզ սիրել եմ,չեմ ատի երբեք
Ուրիշին սիրել չեմ կարող. ներե՛ք։