#Բարիլույս#Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ #Նպատակներիդ ուզու՞մ ես հասնել 😊 Այս տարվա վերջին կիրակին ու առաջին ձյունն ենք վայելում 😊 Այսօրվա հրաշքներից մեկը. երբ առավոտյան պատուհանից դուրս ես նայում ու տեսնում ձյան ճերմակ ու փափուկ շերտ 😊 Համաձայնեք, որ հրաշք է, երբ արթնանում ենք, հրաշք` երբ տեսնում ենք, հրաշք` երբ քայլում ենք, հրաշք` .... այսինքն մեր բոլոր զգայարանները գործում են 😊 Մեր կյանքն ինքնին հրաշք է` Արարչի կողմից մեզ պարգև 😊 Իսկ մեզ մնում է ամեն պահ տեսնել, շնորհակալ լինել ու վայելել այս բոլոր հրաշքները, ժպտալ ու ժպիտ տարածել #Արի ճանաչենք, փոխվենք ու փոխենք
#Բարիլույս#Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ #Նպատակներիդ ուզու՞մ ես հասնել 😊 Վայելում ենք ձմեռ և մի փոքր էլ` աշուն եղանակը` մառախլապատ տարբերակով 😊 Իսկ բնությունն ինչպես միշտ` մեզ համար հրաշք դաս ունի 👉 Մառախուղի խտությունն այնքան էլ էական չէ, քանի որ կա թեկուզ մի փոքր տեսանելիություն 👉 Դա էլ բավարար է առաջ գնալու ու քիչ-քիչ բացվող տեսարան ունենալու 👉 Կարևորը` միշտ առաջ գնալ և ունենալ հավատք ու վստահություն արարչական նախախնամության հանդեպ 😊 Եվ ամեն ինչ պարզապես հրաշալի կլինի #Արի ճանաչենք, փոխվենք ու փոխենք
#Բարիլույս#Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ #Նպատակներիդ ուզու՞մ ես հասնել 🤗 Բարի գալուստ հրաշք եղանակ 🤗 Նոր օր, նոր շաբաթ, նոր ամիս, նոր եղանակ 😊 Միայն մի պահ պատկերացրեք, թե որքան հնարավորություններ ունենք 😊 Ու երբ մենք այս ամենից ճիշտ օգտվենք, մեր կյանքը պարզապես դրախտի կվերածվի 😊 Իսկ օգտվելու համար պետք է լինել աշխատասեր, մտածել դրական, ելք փնտրել, քաջություն ունենալ և իհարկե` սիրով գործել և կերտել սեփական հաջողությունն ու երջանիկ կյանքը 🤗 Դե ի՜նչ, հրաշքներով լի եղանակի մեկնարկը տրված է #Արի ճանաչենք, փոխվենք ու փոխենք