ԵՍ ՓՈԽՈՒՄ ԵՄ ԱԶԳԱՆՈՒՆՍ
Հայհոյում եմ ես անխնա,
Ազգանունս դնողներին,
Հայհոյանքս անեծք դառնա,
Գերդաստանս անպատվողին:
Կա մի բլուր արևելքում,
Նազարեթ են այն անվանում,
Ազգանունս ինչքան լսում,
Նվաստացած եմ ինձ զգում:
Անշուք բլուր, տնազ սարի,
Թզուկ կողքին մեր սարերի,
Որ իր քաշով ոսկի լինի,
Սուրբ Մասիսի փոշին չարժի:
Ինչ կապ ունեմ ես դրա հետ,
Թե չփոխեմ հենց այսուհետ,
Կհամարեմ ինքս ինձ անգետ,
Օտարամոլ, մարդ անհեթեթ:
Ապ ու պապերս Խոյեցի,
Ես զտարյուն Հայաստանցի,
Ծնված ափին մայր Արաքսի,
Հովանու տակ Արարատի:
Թող կոչվեի ես Խոյեցյան,
Արարատյան կամ Մասիսյան,
Թող Դվինյան կամ Արաքսյան,
Արտաշատյան, Արագածյան:
Թող կոչվեի Անտաշքարյան,
Թեկուզ լիներ ոչ սազական,
Կմնայի կառչած դրան,
Միայն