Կորցրեցի քեզ հենց այնպես, ինչպես գտա: Շատերի կարծիքով՝ ես եմ մեղավոր այս ամենի համար, բայց այդ շատերը չգիտեն էլ, թե ինչ է սերն ու սիրելը, թե ինչ է կորցնելն այն մարդուն, ում կողքին մոռացության էին մատնվում քո ցավերը, բայց ահա այսօր կյանքը փոխվեց. ինձ ու քեզ բաժանեց իրարից ու մրրիկի ժամանակ դրեց մեզ տարբեր ուղիների վրա: Ես մեծ դժվարությամբ գտա ճիշտ ճանապարհը, իսկ քեզնից մինչև հիմա տեղեկություն չունեմ, չնայած՝ երևի վաղուց գտել ես ճանապարհդ ու այն քեզ ցույց է տվել այն մարդը, ում հետ հիմա երջանիկ ես, կամ, հանուն իմ դժվախտության, երջանիկ ես ձևանում...Կամ էլ իրոք երջանիկ ես նրա հետ կամ մենակ... Բայց գիտես մինչև հիմա զգում եմ կարիքտ.... Ախր հիշում եմ օրերը որ ասում էիր միշտ կողքս ես... անցան գնացին