Фильтр
imhogumtqer

Добавлено фото в альбом

Фото
Фото
  • Класс
Համբերությունն ամենից ուժեղ դեղամիջոցն է, որը բժշկում է ծանր ու երկարատև դժբախտությունները: Շատ դժբախտություններ անցնում են միայն համբերության շնորհիվ: Մեծ համբերությունը քանդում է ամենից խճճվածը և բերում է աստվածային պտուղներ. այնտեղ, որտեղ որևէ լուծում չես տեսնում, Աստված տալիս է լավագույն լուծումը:Սբ. Պաիսիոս Աթոսացի
Անտարբեր չեն դառնում հանկարծակի, այլ դառնում են ժամանակի ընթացքում,այն
վերջին պաշտպանությունն է, երբ հոգին շատ է փորձել ու հոգնել։
Դա այն պահն է, երբ մարդը այլևս չի ցանկանում բացատրել,արդարանալ,չի սպասում որ իրեն հասկանան,ոչ թե չի ուզում,այլ արդեն վաղուց գնացքը գնացել է։
Անտարբերություն չի նշանակում,նա չի սիրում,այն նշանակում է՝ այլևս չի կարող նույն ձևով։
Երբ սիրտը լռում է, դա միշտ աղմուկից հետո է լինում,դրանից հետո մարդը փոխվում է,ոչ թե խոսքերով կամ խոստումներով, այլ՝ ապրումներով։
Փոխվում է, երբ իրեն երկար չեն լսել կամ հիշել են միայն պետք լինելու ժամանակ ։
Երբ անընդհատ տվել է ու ժամանակին չի ստացել։
Բնավորությունը նույնն է մնում,բայց նրա արձագանքը աշխարհին՝ փոխվում է։
Այդ նույն մարդը ս
👄 Չասված խոսքերի ծանրությունը ներսում
Կան խոսքեր, որոնք մենք չենք ասում։
Ոչ որովհետև կարևոր չեն, այլ որովհետև շատ կարևոր են։
Դրանք մնում են ներսում՝ կուլ տված «մի օր կասեմ»-ների, ժպիտի տակ պահված ցավի, լռության մեջ թաքնված ճշմարտության ձևով։
Չասված խոսքը չի անհետանում։
Այն պարզապես փոխում է տեղը։
Հոգեբանորեն պահված խոսքը դառնում է լարվածություն առանց պատճառի,
հոգնածություն առանց բացատրության,
հեռավորություն՝ հենց այն մարդկանցից,
ում իրականում մոտ լինել ենք ուզում։
Մենք հաճախ լռում ենք՝ որպեսզի չվիրավորենք, չկորցնենք, չխախտենք խաղաղությունը։
Բայց այդ խաղաղությունը շատ արագ
սկսում է գոյություն ունենալ միայն դրսում։
Իսկ ներսում…
ներսում կուտակվում է ծանրություն,
որը ոչ ոք չի տեսնում, բաց
Սեղանիս վրա դատարկ նամակն այս,
Գնալուց առաջ որ դու ես թողել
Եվ հրաժեշտի խոստումը այդ սուտ,
Որ որոշել եմ էլ քեզ չսիրել,
Այստեղ սենյակում, որտեղ շատ օրեր,
Մենք զրուցել ենք մինչև առավոտ,
Որտեղ մեր վերջին շունչը չի կորել,
Տարրալուծվում է անկուշտ մի կարոտ։
Եվ կիսատ, ինչպես շատերը կասեն,
Ես ծամում եմ իմ մազերը երկար,
Ես հավաքում եմ իմ հայելիների
Արտացոլանքի ժպիտը տկար,
Եվ հորինում եմ, թե ամեն բան էլ
Այս կյանքում գալիս ու անցնում է լուռ,
Եվ այդ լռության հորինած ցավում
Ես մեզ եմ գտնում լքված ու տխուր։
Ի՛մ տարերք, ի՛մ հող, ի՛մ ջուր, օ՛դ , կրա՛կ,
Լսում ես հիմա, ես քեզ եմ կանչում,
Ու իմ ձեռքերով հորինած ցավից
Ես վախենում եմ, բայց չեմ ամաչում։
Դու գիտես՝ որքան հպարտ է հոգիս
Ու ինչքան սառն են դատ
Եթե ես ամեն տեղ գնալու սովորություն ունենայի, ապա ամենից շատ հուղարկավորությունների կմասնակցեի, տեսնելու համար թե ինչպես են սիրում այն մարդկանց, ում դեռ ողջ ժամանակ բազմաթիվ անգամ թաղում էին, եթե ինչ որ բան իրենց սրտով չէր...
Հետո կգնայի հիվանդանոցներ և կզննեի այն մարմինները, որոնք մահացան սիրո պակասից կամ հենց պատճառով...
Ու կգնայի գերեզմանոցներ, տեսնելու համար ինչպես են սգում, ոմանք էլ խաղում մարդկային մահը մի քանի ժամով` սերն անշունչ մարմնում տեղավորելով...
Բարեբախտաբար ես ամեն տեղ գնալու սովորություն չունեմ, դրա համար եկեղեցիներում դեռ մոմեր են վառվում...
Լիլի Շակրին
...Մի օր դու կարթնանաս՝ լիովին գիտակցելով, որ կյանքի ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր փոս, յուրաքանչյուր սայթաքում ոչ թե պատիժ էր, այլ լուռ ուսուցիչ...🌼
...Դու շնորհակալ կլինես այն ամենի համար, ինչը քեզ ծնկի է բերել, որովհետև հենց այդ պահերին է կյանքը քեզ իմաստություն պարգևել՝ խորը ու անխախտ...🌼
...Դու կհասկանաս, որ քո անկումները երբեք կործանման համար չէին․ դրանք քո թռիչքի մեկնարկն էին։ Քեզ ցած գցող պահերը ուժ էին հավաքում քո ներսում, որպեսզի վեր բարձրանաս առավել վստահ ու լուսավոր...🌼
...Դու կսովորես գրկել այն ցավը, որը ստիպել է քեզ լացել, որովհետև այդ արցունքներով է քո հոգին պտղաբեր դարձել...🌼
...Դու կհասկանաս, որ լացը թուլություն չէ, այլ մաքրման արարողություն, որտեղ ծնվում են ներս
Եթե կրակ լիներ սերը՝ սիրով լցված այս աշխարհում,
Սիրո տանջանքն ու վշտերը ծո՜ւխ լինեին թե աշխարհում,
Երկինք-գետին ծո՜ւխ կպատեր, չէ՜ր երևա ճար ու ճամփա,
Եվ քեզ չէի տեսնի, ավա՜ղ, ծխով լցված այս աշխարհում։
Показать ещё