«Ինտերի» փոխնախագահ Խավյեր Ձատենին մեկնաբանել է թիմի հարձակվող Լաուտարոյի Մարտինեսի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությունը:
«Լաուտարոն լավագույն հարձակվողներից մեկն է: Նա ընդամենը 22 տարեկան է: Կարծում եմ՝ նա մեծ ապագա ունի Իտալիայում: Շատ ուրախ ենք, որ Մարտինեսը մեզ հետ է ու հիանալի է խաղում թե ակումբում, թե հավաքականում»,- եզրափակել է իտալացին: