զամիակուլկասը կարող ես պարարտացնել սնուցելով սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութերով: Կապ չունի ինչ ֆիրմայի պարարտանյութ է, կարևորը վրան գրված լինի, որ սուկուլենտների համար է: Կարող է նաև գրված լինել կակտուսների համար է, դա նույն բանն է նշանակում: Ջրիր շատ քիչ, մանավանդ այս սեզոնին: Զամիակուլկասի համար այսպիսի մի խոսք կա, եթե ուզւոմ ես զամիակուլկասը լավ աճի, ապա ջրիր նրան և մի 20 օր մոռացիր նրա գույության մասին: Ես կոնկրետ այս սեզոնին ջրում եմ համարյա ամիսը մեկ անգամ, այն էլ ոչ շատ առատ: Ընդհանրապես ճիշտ կլինի որ ջրես ներքևից, այսինքն ծաղկամանը դնես ջրով լցված ամանի մեջ ու թողնես մոտ 30-40 րոպե, ապա հանես: Ես ամռանն էլ եմ այդ բույսը ուշ ուշ ջրում, երևի 20 օրը մեկ: Հիմա մի սնուցիր, ս