Фильтр
Աստված կոչում է կնոջը լինել իմաստուն խոսքում և գթասիրտ՝ իր վերաբերմունքում։
Համբերատարությունն ու խոնարհությունը կնոջ իմաստության զարդերն են 🙏
Մտածե՛ք, թե որքան թանկ պետք է լինի մարդու հոգին, երբ և՛ Աստված, և՛ սատանան պայքարում են նրա համար:

Չարլզ Սպերջեն
Երբ մեկին տեսնես, ով վիճաբանություն սիրելով, քեզ հետ վեճի մեջ է մտնում ճշմարտի և ակնհայտի դեմ, ապա դադարացնելով վեճը՝ հեռացի՛ր նրանից:
Քանզի ինչպես անպետք ջուրն ամենալավ գինին անպիտան է դարձնում, այդպես էլ չար զրույցներն ապականում են առաքինասեր մարդկանց կյանքն ու բարքը։

Սուրբ Անտոն Մեծ
Ես. 61:10: "Ես մեծապես պիտի ուրախանամ Տիրոջով, իմ անձը պիտի ցնծա իմ Աստծով, որովհետև նա փրկության զգեստներ հագցրեց ինձ, արդարության պատմուճանով ծածկեց ինձ. ինչպես փեսան է քահանայի նման խույրով զարդարվում, և ինչպես հարսը, որ պճնվում է իր զարդերով։"
Показать ещё