Ամեն գիշեր շշնջում եմ քո անունը
Եվ բանաստեղծություն երգում լուսնին,
Մտքերով երկինք բարձրանում,
Ձեռքերով շոյում աստղերին…
Հիմա, երբ հերթական
նամակն եմ գրում աստղերին,
Ուզում եմ ասել.
-Այո՛, սեր իմ,
Ամեն ինչ չէ,
Բայց որոշ բաներ լավ են լինելու...
Դու բոլորից գաղտնի աշխարհ ունեցիր
Ու աշխարհում այդ սիրիր անսահման…
Տիեզերք ունեցիր քո հոգու մեջ
Եվ մոլորակների մի մեծ պնակ…
Հինավուրց մի Խրճիթ ունեցիր,
Ու տուն տանող գողտրիկ ճանապարհ…
-Այո՛, սեր իմ, ծանր է սիրել
Առանց պատճառի, ոչնչի համար,
Ծանր է սերդ ուսերիս վրա,
Թիկունքն իմ շատ է հոգնել…
Ծանր է շնչել ու արտաշնչել,
Երբ օդս դու էիր ու հիմա չկաս,
Մինչև անգամ գիտակցումն է ծանր,
Որ մի ամբողջ կյանք օտար ենք իրար…
Բայց միևնույն է, սեր իմ, դու մի՛ վշտան