Фильтр
ՏԱՐՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Քո գործից բարի հայի օջախում,
Լսվում է նորից ծիծաղի ձայներ,
Արդար արարքդ Տերն է տեսնում,
Օրհնում են այժմ քեզ հազար մայրեր։

Դու խղճիդ հետ ես քո պայմանն կնքել,
Քեզ համար ոչի'նչ այսօր չես գնել,
Գիշերներն արթուն հանգիստ չես քնել,
Շատ օջախների ժպիտ ես տվել։

Քո, աչքերից մի'շտ արցունք է հոսում,
Երբ գիտես մի տուն քաղցած է քնում,
Քո բարի գործից շատերն են ցնցում,
Մանկան նուրբ հոգում հույս է արթնանում։

Թող ճամփադ լինի հարթ ու լուսավոր,
Ապրես դու կյանքդ անսպառ սիրով լի,
Քո ծնողներն են հարուստ` բախտավոր,
Որ ունեն որդի իրենց արժանի։

Շատերը այսօր աղոթք են կարդում,
Քե'զ անկեղծ սրտով երկար կյանք մաղթում,
Ամեն օջախում սեր ես տարածում,
Բարի արարքով օրինակ ծառայում։

Հարգանք ու պատիվ ես
Առանց քիզ ի՞նչ կոնիմ սոյբաթն ու սազըն
Ձիռնեմես վեր կոծիմ չանգիրըն մեմեկ.
Չունքի ուշկ ու միտկըս իրար շաղեցիր՝
Փահմես կու հիռացնիմ հանգիրըն մեմեկ։
Մե դուգունըն էրկու դաղին ի՞նչ անե,
Մե նոքարըն Էրկու աղին ի՞նչ անե,
Մե բաղմանչին էրկու բաղին ի՞նչ անե,
Փեյվանդ գուզե թազա տընգիրըն մեմեկ։
Ղուրթ ին ասի փիր ուստաքար ղադիրըն.
«Բաղ շինեցի, վարթըն քաղից վադիրըն».
Ջափեն յիս քաշեցի, սափեն յադիրըն.
Րաղիփն էկավ միզ, էս րանգիրըն մեմեկ։
Առանց քիզ ի՞նչ կոնիմ աշխարիս մալըն.
Չի'մ անի քալագըն, չի'մ անի ղալըն,
Կու հաքնիմ մազեղեն, կու հաքնիմ շալըն,
Կերթամ ու ման գու քամ վանքիրըն մեմեկ։
Բըլքամ մե մարթ ռաստ գա, վուր ինձ խըրատե,
Գո'զալ, քու էշխեմեն սիրտըս ազատե.
Կանց յոթըն իմասնասիրացըն շատ է
էս քու Սայաթ-Նովու բան
* * *
Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն,
Վրաստանում տեր ու զորավուր իս ղուն.
Մեկն ինձ կոսե՝ «գընա մաշված շուր իս դուն»,
Մեկն էլ կոսե՝ «մե հոտած ջըրհուր իս դուն...»։
Վուչ հարսնախոս ունիմ, վուչ էլ կողակից,
Մեջլիսումն էլ նուր խաղք արին, ծաղրեցին.
Յիս ռամիկ իմ, ինձի վուխչ-վուխչ թաղեցին.
Ո՞ւմ առաջ էլ սրտիս ցավը մաղեցի,
Վուխչն ինձ ասին՝ «մե անպատիվ հուր իս դուն»:
Սազը քոքած, ձեռիս բռնած, հազըրված,
Թաքավուրի մոդ գընացի զարթըրված.
Ինձ յիդ տըվին, վունցոր փուշըս կոտըրված.
էրնեկ լիզուն չիմանայի յիս նըրանց.
Ասին՝ «գընա, էրեսըտ սիվ մուր իս դուն»։
Աստծու կամոք մարթըս օղորմած պիտի.
Սարն էլ սարին կու հանդիպի, ով գիտի,
Է'րնեկ մենակ ինձ ծեծելով խըրատիր,
Կամ քու ձիռով ինձ յիդ տայիր, անպատվիր,
Իմ հոքևու
* * *
Մեջլումհ պես կորավ յարըս,
Լե'յլի ջան, ման իմ գալի յանա-յանա,
էրվեցավ խունի ջիգհարըս,
Արնի պես աչկս է լալի յանա-յանա, յանա-յանա։
Բլբուլի նման լացիլ իմ,
Աչկիրըս արնով թացիլ իմ,
էշխեմետ հիվանդացիլ իմ,
Պառկած իմ դըժար հալի յանա-յանա, յանա-յանա։
Էշխեմետ դառիլ իմ յիզիդ,
Հալվեցա, մաշվեցա քիզիդ,
Ռա'հմ արա, մե խոսի միզիդ՝
Բե'մուրվաթ, ձեն իմ տալի յանա-յանա, յանա-յանա:
էրվում իմ, կանչում իմ ա~ման.
Ծուցըտ բաղ, ունքիրըտ քաման.
Աշխարիս մեչըն քիզ նըման
Չիմ տեսած, ման իմ գալի յանա-յանա, յանա -յանա:
Մանուշակ բաց արած հովին,
Կարմիր վարթ, ծաղիկ հուտովին,
Շատ մի լացնի Սայաթ-Նովին,
Ա'չկի լուս, կսկծալի՝ յանա-յանա, յանա-յանա։
(1757)
Դուն է՛ն գըլխեն իմաստուն իս, խիլքտ հիմարին բաբ մի՛ անի,
էրազումըն տեսածի հիդ միզի մե հեսաբ մի անի,
Յիս խոմ էն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի' անի,
Թե վուր գիդիմ բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի՛ անի։
Չը կա քիզ պես հուքմի-հեքիմ՝ դուն Րոստոմի Զալ, թաքավուր.
Ասկըտ ասկերումըն գոված՝ հա'մդ ունիս, գոզալ թաքավուր.
Թե էսանց էլ սուչ ունենամ՝ գլուխս արա տալ, թաքավուր,
Մըտիկ արա քու Ստեղծողին՝ նահախ տիղ ղազաբ մի՛ անի։
Յարալուն հեքիմն էնդուր գուզե՝ դի'ղ տալու է, ցա'վ տալու չէ.
Քանի գուզե արբաբ ըլի՝ ղուլըն աղին դավ տալու չէ.
Դու քու սիրտըն իստակ պահե, յագի խոսկըն ավտալու չէ.
Աստծու սերըն կանչողի պես դըռնեմետ ջուղաբ մի՛ անի։
Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է.
Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ
Սայաթ-Նովա
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
* * *
Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:
Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:
Անցան օրեր — եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:
Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին, —
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսաց երգերս երգեցին...
Ալեքսանդրապոլ, 1891
* * *
Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտըս պոկեցին, տարան:
Ցավըս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա:
Լա՛վ օրերս գնացի՛ն,
Ափսո՛ս ասին, գնացի՛ն.
— Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին...
* * *
Սև-մութ ամպեր չակտիդ դիզվան,
Դուման հագար, Ալագյա՛զ,
Սրտումս արև էլ չի ծաղկում,
Սիրտս էլ դուման, Ալագյա՛զ:
Զառ փեշերդ անցա, տեսա,
Առանց դարդի սիրտ չկար,
Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ,
Իմ դարդիս պես դարդ չկար…
— Է՜յ Մանթաշի նախշուն հավքեր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ
Կըսևնային, քանց գիշեր:
— Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր,
Իմ դարդս որ ձերն էղներ,
Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ
Թույն ու տոթի կփոխվեր:
— Հե՜յ վա՜խ… կոտրան իմ թևերս
Ընկա գիկդ, Ալագյա՛զ.
Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս
Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…
Показать ещё